Web Studio
Offerstyle
WEB

Լենդինգ Էջ

Դա մեկ էջանոց կայք է` կազմված ընկերության մարքեթինգային և թիրախային նպատակների իրականացման համար:

Տևողությունը՝ 5օր
Արժեքը՝ սկսած 100.000դր.
Անվճար խորհրդատվություն

Արժեքը ներառում է՝

  • Մրցակիցների վերլուծություն
  • Նախատիպի ստեղծում
  • Տեքստերի կազմում
  • Դիզայնի մշակում
  • Web Ծրագրավորում
  • Ղեկավարման համակարգ
  • Տեղադրում ինտերնետում

Ի՞նչ է լենդինգ էջը


Լենդինգ էջը (վայրէջքի էջ) ինտերնետում վաճառքի և ուշադրություն գրավելու վերջին մեթոդներից մեկն է։ Լենդինգի միջոցով հնարավորություն է ընձեռնվում  առաջարկը մաքսիմալ գրավիչ ներկայացնել ինտերնետում, որի արդյունքում հաճախորդը կկատարի որոշակի գործողություն՝ կորոշի գնել առաջարկվող ապրանքը, ներբեռնել առաջարկվող ծրագիրը, գրանցվել կայքում և այլն։

Որպես կանոն լենդինգ էջը մշակվում է մեկ ապրանքի (առաջարկի) գովազդման համար, և ամբողջությամբ բնութագրում է այն, որի արդյունքում նա ունենում է մեծ արդյունավետություն։

Լենդինգ էջը մշակվում է հիմնական կայքից առանձին գովազդելով կայքի մեկ ապրանք կամ ծառայություն։  Այն կարող է օգտագործվել նաև որպես առանձին կայք եթե կազմակերպությունը զբաղվում է կոնկրետ մեկ ապրանքի վաճառքով կամ ունի մեկ առաջարկ։


Լենդինգը կառուցված է այնպես, որ հաճախորդը հնարավորինս պարզ և մատչելի ձևով ստանա տեղեկություն առաջարկվող ապրանքի (ծառայության, կազմակերպության) մասին։ Այն բաղկացած է մեկ էջից, այսինքն ողջ ինֆորմացիան դասավորված է այդ էջում և պետք չէ անցնել մեկ ուրիշ էջ մանրամասներին ծանոթանալու համար։ Ինֆորմացիայի ներկայացման այցպիսի մոտեցումը ունի մեծ առավելություն, քանի որ մարդիք մեկ էջում տեսնում են այն ամենը ինչը անհրաժեշտ է որոշում կայացնելու համար և պետք չէ փնտրել, այլ ընդամենը պտտել մկան կոճակը (SCROLL)։ Այսպիսով օգտագործողի ուշադրությունը կենտրոնանում է ապրանքի (առաջարկի) վրա:


Լենդինգը պետք է լինի գրավիչ դիզայնով, ճիշտ  գովազդային տեքստով, գեղեցիկ գրաֆիկայով (նկարներ), հասկանալի գործողության կոճակներով։ Հաճախ կիրառվում է նաև անիմացիա այն ավելի գրավիչ և հետաքրքիր դարձնելու համար։  


Մեր կազմակերպությունը ունի հարուստ փորձ այս բնագավառում։ Մեր կողմից ստեղծված լենդինգում ձեր ապրանքը (ծառայույունը, կազմակերպությունը) արժանավույնս կներկայացվի ինտերնետում։

Պատվիրել

Օրինակներ

«Քեզ համար» Նվերների առցանց վաճառք

«Քեզ համար» Նվերների առցանց վաճառք

  • Կայքի տեսակը՝ Լենդինգ Էջ
  • Կայքի հասցեն՝ qezhamar.am
  • Ստեղծման տարեթիվը` 2019
«ArmnetTV» ինտերակտիվ հեռուստատեսություն

«ArmnetTV» ինտերակտիվ հեռուստատեսություն

  • Կայքի տեսակը՝ Լենդինգ Էջ
  • Կայքի հասցեն՝ armnettv.ru
  • Ստեղծման տարեթիվը` 2018