Ի՞նչ է կորպորատիվ կայքը
Կորպորատիվ կայքը ոչ միայն ներկայացնում է կազմակերպությունը ինտերնետում, այլև վերահսկում է բիզնես գործընթացը, կազմակերպում է ընկերության և հաճախորդների միջև համգործակցությունը, կարգավորում է շրջանառությունը և փոխանցում է մատուցվող ծառայությունների զգալի մասը վիրտուալ շուկա։
Կորպորատիվ կայքը ունի ավելի զարգացած կառուցվածք, ավելի շատ տեղեկատվություն և բարձր տեխնիկական բարդություն: Կորպորատիվ կայք-էջը կարող է ներառել ապրանքների կատալոգներ, գրանցամատյաններ, լրահոսեր, հաղորդագրությունների ուղարկման ձևեր,ադմինիստրատիվ մաս՝ բովանդակության կառավարման համար, ավտարիզացիոն համակարգ, որը թույլ է տալիս ստեղծել գաղտնաբառերով հասանելի մասնավոր բաժիններ և հաճախորդի համար անհրաժեշտ այլ տարրեր:
«Offerstyle» վեբ-ստուդիան երաշխավորում է անհատական մոտեցում և ձեր բոլոր ցանկությունների ճշգրիտ կատարումը: Կորպորատիվ վեբ կայքի ստեղծում պատվիրելով մեզ մոտ ՝ դուք կստանաք զարգացման բոլոր փուլերի բարձրորակ իրականացում և որպես արդյունք ՝
հարմար և հասկանալի կայք ՝ յուրօրինակ ձևավորմամբ և այլ կորպորատիվ ծրագրերում ինտեգրվելու կարողությամբ: Բացի այդ, մենք առաջարկում ենք ուսուցաղական ծառայություններ բովանդակության կառավարման համակարգի(CMS) համար, երաշխիքային ծառայություն և տեխնիկական աջակցություն;
Բացի կայքեր ստեղծելուց, մենք աշխատանքներ ենք իրականացնում անհրաժեշտ կայքերի օպտիմիզացման, խթանման, աջակցության և ձեր բիզնեսի զարգացման համար: Մենք կարող ենք նաև վերափոխել և արդիականացնել ձեր առկա կորպորատիվ կայքը:
Կորպորատիվ կայքի արժեքն ավելի բարձր է, քան այցեքարտ-կայքը, որը կախված է նրա ընդլայնված ֆունկցիոնալ հնարավորություններից և տեխնիկական բարդությամբ և որոշվում է անհատապես տեխնիկական առաջադրանքի քննարկումից հետո: Այնուամենայնիվ, կորպորատիվ կայքը բիզնես վարելու կարևոր գործիք է և շահութաբեր ներդրում ընկերության ապագայի համար;